Մեր բոլոր քարոզչանյութերի վրա ՔՊ-ն առկա է. Անդրեասյանը՝ Մարուքյանի մանիպուլիացիայի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ Արման Անդրիասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Լսեցի Էդմոն Մարուքյանի վերլուծությունը, թե ինչու՞ է ՔՊ-ն հաղթել


Պնդումները հերթով. 


Պնդում❌ Մեխակյանի բուկլետի վրա գրված չէր ՔՊ, և որպես ապացույց պարոն Մարուքյանը ներկայացնում է ինստագրամի համար պատրաստված մի նկար, որտեղ միայն ՔՊ-ի ձեռքսեղմման լոգոն է։



Իրականություն✅մեր բոլոր թե պաստառների, թե բուկլետների, թե այլ քարոզչանյութերի վրա «Քաղաքացիական պայմանագիրն» առկա է գրեթե նույն չափերով և թեկնածուի անվան հետ հարաբերակցությամբ 2021 թվականի համապետականից սկսած 



Պնդում❌ «կարկառուն» ՔՊ-ականները չեն եկել ու ելույթ չեն ունեցել և կոչ չեն արել ընտրել Մեխակյանին։ 



Իրականություն✅մեր ամփոփիչ հանրավաքին ելույթ են ունեցել ՔՊ վարչության անդամներ Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Խուդաթյանը, Հայկ Կոնջորյանը... Բոլորի ելույթները եղել են մաքսիմալ քաղաքական։ 



Եթե պարոն Մարուքյանին դուր է գալիս մտածել, որ Արգիշտի Մեխակյանը միայնակ ջախջախել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին, Կտրիճ Ներսիսյանին, մերձևով-ականներին և նրանց փողերին, մենք դեմ չենք, բայց պարոն Մարուքյանը և ընդդիմությունը երևի թե պիտի վախենան, որ եթե այդքանը մենակ Մեխակյանն է կարողանում, բա բոլորս իրար հետ ինչե՜ր կանենք»։