Ոսկեպարի եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգման նպատակով․ Դանիելյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այսօր մամուլում տեսա հրապարակում Ոսկեպարի եկեղեցու խաչը հանելու թեմայով: Նյութի հեղինակը զանազան մանիպուլյատիվ դատողություններ էր արել այս առնչությամբ:


Լրագրողը կարող էր մի հարցում կամ զանգ կատարել ճշգրիտ պատճառը իմանալու համար: Բայց այդպես վարվում են պրոֆեսիոնալ, պետության արժեքը հասկացող, մարդկանց ավելորդ անգամ տագնապի չտանող լրագրողները: Ինչու՞ ճշտել, եթե կարելի է չճշտել:


Իրականում`


Եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգման նպատակով: Շուտով այն կտեղադրվի: Ավելին` մինչ տարվա վերջ վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին: