Սուրեն Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա եղել օդային ցուցադրություններին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:


 

Այնուհետև նախարար Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին: