Վաղարշապատի ժողովուրդը հաստատեց՝ Վեհարանը պետք է ազատել Կտրիճ Ներսիսյանից

Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակից հետո շատերը կարծում են, որ սա կարող է լավ հիմք հանդիսանալ, որպեսզի վեհարանն  ազատվի Կտրիճ Ներսիսյանից և որոշ եպիսկոպոսներից։


Այս առնչությամբ զրուցել ենք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ։


«Այո, դա վստահաբար այդպես է, որովհետև այս ընտրությամբ ժողովուրդը տվեց իր ձայնը, այսինքն՝ ժողովուրդը որոշ ձևով իր համաձայնությունը տվեց, որ Էջմիածինը պետք է ազատվի։ Եվ հաճախ տեսնում ենք, որ Մայր Աթոռից հնչում է, թե վարչապետը հարձակում է կատարում Մայր Աթոռի վրա և այլն, այնպես որ էջմիածինցիները, իրենք՝ Վաղարշապատի ժողովուրդը, հաստատեցին, որ դա չէ վարչապետի նպատակը, և իրենք լավ գիտեն, որ վարչապետի նպատակը վեհարանն ազատելն ու հարմար վեհ գտնելն է, դրա համար է, որ ժողովուրդը գնաց և ընտրեց ՔՊ-ին, որպեսզի այդ գործընթացը արագանա, և վեհարանը լինի վեհին»,- ասաց տեր Արմենը։


 Տեր Արմենը տեղեկացրեց, որ 2018 թվականից ինքը Հայաստան չի եկել, որովհետև ուխտ էր արել, որ քանի դեռ Կտրիճն այդ աթոռին է, ինքը չի գալու Հայաստան, դա բոլորը գիտեն, բայց հիմա ուզում է ասել, որ պիտի գա Հայաստան, որովհետև Կտրիճն արդեն գնացած է։


«Այսինքն՝ գնացած է այն իմաստով, որ եթե ինքը աթոռը զբաղեցնում է, դա չի նշանակում, որ ինքը Ամենայն հայոց կաթողիկոսն է. որպեսզի դու Ամենայն հայոց կաթողիկոս լինես, ժողովրդի սրտի մեջ պիտի տեղ ունենաս։ Քո աթոռը, քո գահը պիտի այնտեղ լինի, ոնց որ երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսն էր, ում նկարները մինչև այսօր մենք ամեն տեղ ունենք։ Բայց եթե նայեք՝ սա եկեղեցու գրասենյակն է, մենք այստեղից Կտրիճի նկարը վաղուց վերցրել ենք, որովհետև ինքն այլևս մեր կաթողիկոսը չէ, ինքը դա հասկանում է և լավ է  հասկանում»,- նշեց տեր Արմենը։  


Ի հավելումն նա ասաց, որ Կտրիճ Ներսիսյանը ոչ ևս է։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան