Ընդդիմությունը չի հանձնվում՝ նախընտրելով խայտառակվել մինչև վերջ

Ինչպես ցույց տվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքները, հայաստանյան ընդդիմությունը նույնիսկ արժանապատվորեն պարտություն ընդունելու ունակ չէ։


Եվ խոսքն այս դեպքում չի վերաբերում միայն մասնակցած ու պարտված քաղաքական ուժերին ու թեկնածուներին, այլ բոլոր այն գործիչներին, որոնք այս ընտրությունների միջոցով փորձում էին «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկել և թեժացնել իրավիճակը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։


Կարելի է կա՛մ լռել, կա՛մ,  օրինակ, շնորհավորել հաղթած թեկնածուին, բայց ոչ՝ տեղական ընդդիմադիրները նախընտրում են մինչև վերջ  խայտառակվելու տարբերակը։