Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «ՔՊ» կուսակցության Վարչության փոխնախագահներ

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 



Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահներ։ 



Ամփոփվել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ 



Քննարկվել են Կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր։