Ժամանակին Մարուքյանը խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան, չմիջնորդեցի. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Էդմոն Մարուքյանի՝ ժամանակին իրեն ուղղված խնդրանքի մասին:


«Ժամանակին Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր նաև միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան, բայց այդ անգամ չմիջնորդեցի, որովհետև չէի համարում, որ Մարուքյանը բավարար սկզբունքային է:


Հետադարձ հայացքով ճիշտ եմ արել»,- գրել է Ռուբինյանը: