25-ամյա Յուլյան «ճակատի պատռվածքով» հյուրանոցից հոսպիտալացվել է. ձերբակալվել են երիտասարդներ

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր օտարերկրացի կին է տեղափոխվել, հաղորդում է Shamshyan.com-ը։ 


Հիվանդանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը ՌԴ քաղաքացի 25-ամյա Յուլյա Պ․-ն է, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։ 


Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յուլյա Պ․-ն նշված վայրում գտնվել է Երևանի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Գ․-ի, 39-ամյա Վահան Բ․-ի, Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Դավիթ Հ․-ի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Սարո Թ․-ի հետ միասին։