Պատգամավորն իրեն զրպարտելու համար դատի է տվել «Ժողովուրդ»-ին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտությունը հերքելու պահանջներով։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։

Մեր տեղեկություններով՝  Գրիգորյանի հայցի հիմքում թերթի հրապարակումն է, որտեղ պատգամավորի մասին արտահայտվելիս գործածվել են մասնավորապես «ստախոս», «նախկին  ձկնգող», «ինքնավնասումով բանակից փախած» արտահայտությունները։



 Պատգաավորը, նշենք,  նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։

Նշենք, որ հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել նոյեմբերի 14-ին, գործով դատավորն է Աշոտ  Հովհաննիսյանը։