Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ շատ մեծ հավանականությամբ Վաղարշապատի ընտրությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախատիպն էին: «Նման պատկեր ենք տեսնելու՝ պլյուս-մինուս տոկոսներ։ Ընդ որում՝ նման պատկեր ենք տեսնելու ոչ միայն արդյունքների առումով, այլև ընտրարշավի, ուժերի՝ մեկը մյուսի նկատմամբ դիրքավորումների»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝
ցանկալի կլիներ, որ ընտրությունների արդյունքում ավագանիում ներկայացված լիներ
ևս մեկ կուսակցություն, որը ո՛չ իշխող ուժի թևից կլիներ, ոչ էլ ռուսամետների: «Արևմտամետների այս փորձը ևս անհաջող էր, ինչը նորից կկրկնվի
խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և նրանց մի փոքր ձայն չի հերիքի խորհրդարանում
ներկայացված լինելու համար»,- նկատեց նա։
Ղևոնդյանի խոսքով՝
խնդիրն այն է, թե արդյոք արևմտամետները գոնե հիմա կսկսե՞ն պատրաստվել 2031 թվականի ընտրություններին: «Ես սրա մասին ասել եմ 2021-ին ու 2023 թվականներին՝ անձնական
ու հանրային հանդիպումների ժամանակ, առ այն, որ պետք է հիմիկվանից պատրաստվել ՔՊ-ռուսամետներ
կոնյունկտուրան փոխելու համար։ Պետք է ամրագրենք, որ 2026 թվականին ՔՊ-ն կկարողանա նորից միայնակ իշխանություն կազմել, խնդիրն այն
է՝ արդյոք հնարավոր կլինի՞ փոխել ԱԺ կոնյունկտուրան»,- ասաց նա։
Փորձագետը նկատում է՝ քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ընտրություններից մեկ-երկու տարի առաջ հայտարարում են,
որ գնում են իշխանություն վերցնելու: «Նմանատիպ որոշ ուժեր բացարձակապես չեն ուզում շեմ հաղթահարել,
գործում են կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ սկզբունքով։ Սակայն իշխանություն վերցնելու համար
առաջին հերթին պետք է կարողանաս շեմը հաղթահարել»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում