ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը և այլ ընդդիմադիրներ տարածում են, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, իրենք ՀՀ գլխավոր դատախազության դիմաց կիրականացնեն ակցիա տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվողների համար, որոնց նրանք համարում են քաղբանտարկյալ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։
Նրա խոսքով՝ սրանք արդեն անիմաստ
շարժումներ են անում, որովհետև սրանց ժողովուրդն արդեն խորապես հասկացել է, և սրանք
վաստակել են ժողովրդի ատելությունը, սրանք հենց ասպարեզ են գալիս՝ վարչապետի վարկանիշը
բարձրանում է, և դրանք ոչ մի արդյունքի չեն հասնելու։
«Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին,
ապա Հայաստանում գեթ մեկ քաղբանտարկյալ գոյություն չունի։ Ես իրավաբան եմ, ուշադիր
հետևում եմ. առանց որևէ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի որևէ մեկին
չեն մեղադրել։ Մանավանդ այսօրվա դատախազը հայտնագործություն է, էդ ձևի դատախազ հայ
ժողովուրդն իր պատմության մեջ ընդհանրապես չի ունեցել։ Հիմա այս դատախազը որ օրենքների
վրա ճշգրիտ հսկողություն իրականացնող մարմին է, նա չի թողնի, որ առանց լուրջ իրավական
հիմքերի մարդուն կալանավորեն և դարձնեն քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալները մեր ժամանակ
էին, երբ ոչ մի բանի համար բանտարկեցին 100-ից ավելի մարդու, որոնց մեծ մասին, այդ
թվում՝ ինձ, հետագայում Եվրոպական դատարանն արդարացրեց։ Նրանց անհիմն բանտարկել էին,
նրանք էին քաղբանտարկյալ, սրանք ի՞նչ քաղբանտարկյալ»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Խոսելով Իշխան Սաղաթելյանի այն
հայտարարության մասին, որ իրենք պայքարում են ի պաշտպանություն խոսքի ազատության ու
ժողովրդավարության և ընդդեմ բռնապետության,
Վարդան Մալխասյանն ասաց, որ Իշխան Սաղաթելյանն
իր էությունն արդեն վաղուց բացահայտել է։
«Բա որ էդ հավաքի ժամանակ
մի ոստիկան հանկարծ նրա վրա գոռա, դա կարող ա գետնին ընկնի մեռնի վախից։ Հիշո՞ւմ եք,
մի քանի տարի առաջ ոստիկանն ընկել էր դրա հետևից, նա էլ վազում էր։ Ոստիկանը քեզ կանչում
է, դու էլ վախկոտի, ճնճղուկի պես փախնում ես, ոստիկանը որ քեզ բռներ, քեզ հո չէ՞ր մորթելու.
կամ հարց պիտի տար, կամ շատ-շատ տանեին ոստիկանություն, երկու ժամ պահեին, բաց թողնեին,
ինչո՞ւ ես փախնում։ Աշտարակցիները տենց մարդկանց
ասում են՝ ջրի ծիտ, էդ ջրի ծտերն ի՞նչ պիտի անեն։ Մի հատ փըխկ անես, վախից կմեռնեն»,-
նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրների
այս ակտիվացումները ընտրություններից առաջ գալիս են ռուսական կենտրոններից: Ռուսաստանը
շատ ծանր դրության մեջ է, նրա օրերը հաշված են, և հիմա ձեռքը գցել է փրփուրներին, տեսնում
է, որ Հայաստանում ինչ ծրագիր գործի դրեց՝ արդյունքի չհասավ, հիմա վերջին հույսը դրել
է որոշ եկեղեցականների, «Տաշիր Սամոյի», էն մնացորդների վրա, բայց ոչ մի բանի չի հասնելու,
որովհետև ինքն իր երկիրը չի կարողանում փրկել։
«Ես օպերատիվ աշխատող եմ եղել և տիրապետում եմ այդ
գործակալական ցանցի մեխանիզմին։ Կենտրոնները միշտ իրենց գործակալներին հրահանգ են տալիս,
որ նրանք միշտ հայհոյեն, որպեսզի հանկարծ չբացահայտվեն, այդպես նաև քաղաքականության
մեջ է։ Հիմա ուժեր կան, հենց մեկը «Բևեռը», ամբողջ օրը Մոսկվային հայհոյում է, բայց
անցյալ տարի, երբ Բագրատ կոչված խառնակիչը ասպարեզ դուրս եկավ, «Բևեռը» եկավ միացավ
Բագրատին ու բացահայտվեց։ Որովհետև հրամանը եկավ ամենակենտրոնից։ Ռոբերտ Քոչարյանը
սեպտեմբերին որ ասուլիս տվեց, լրագրողը հարցրեց՝ դուք ընտրություններին մասնակցելո՞ւ
եք, նա ասաց՝ այո, իսկ մյուս հարցին, թե որևէ ուժի կմիանա՞ք, Քոչարյանն ասաց, որ կմիանա
Սամվել Կարապետյանին։ Հիմա ՀԱԿ-ն էլ է ուզում միանալ Սամվել Կարապետյանին, ՀՅԴ-ն էլ։
Հիմա այնպիսի հակասական ուժեր, որ ժամանակին իրար երես չէին ուզում տեսնել, պիտի միավորվեն
մի բլոկի մեջ, որի հրահանգները գալիս են Մոսկվայից»,- նշեց Վարդան Մալխասյանը։
Խոսելով նաև
այն մասին, որ Վաղարշապատում անցկացված արդար և թափանցիկ ընտրությունների վրա ընդդիմադիրները
փորձում են ցեխ շպրտել՝ մանիպուլյացիոն հայտարարություններ անելով, մեր զրուցակիցն
ասաց՝ մարդը, որը զգում է, որ ուժը չի պատում, սկսում է հայհոյել ու ցեխ շպրտել, նրանք
մարում են օր օրի։
«Այս ընտրություններին
խելացի մարդիկ պիտի անձերին հաշվի չառնեն, այլ թե ինչ ուղղություն ենք մենք բռնում՝
դեպի Արևմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան։ Ովքեր բռնում են դեպի Ռուսաստան ուղղությունը,
նրանք մեր ժողովրդին տանում են դեպի ճահիճ, դեպի խորտակում, դեպի ոչնչացում»,- ասաց
Վարդան Մալխասյանը։
Լիլիթ Թադևոսյան