Վաղարշապատում պարտվել է նաև Տաշիր Սամոն, հիմա փորձում են սվաղել, իբրև իրենք չէին մասնակցում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վաղարշապատում ՔՊ-ի բացարձակ հաղթանակի շուրջ քննարկումներին:


«Վաղարշապատում պարտվել է նաև Տաշիր Սամոն, ինչքան աջակից ու ռեսուրս ունեին գործի էին դրել ՔՊ-ի դեմ։ Հիմա փորձում են սվաղել, իբրև իրենք չէին մասնակցում։


Ինչ վերաբերում է մեծ-մեծ բրդելուն՝ Տաշիր Սամոյի նման Քոչարյանն էլ 2021-ին մաշացնում էր մինչև քոքը, արդյունքում քոքամաշ եղավ։


Բան չմնաց՝ մի քանի ամսից ժողովուրդը մռթներիդ կտա իր պատասխանը ձեր Սերժիկ-Ռոբիկի հետ միասին»,- գրել է Չախոյանը։