Կտրիճի մոտ ցայտնոտ է սկսվել․ Տեր Գրիգորիսը անհարմար հարց է տվել․ մանրամասներ

Medianews-ը գրում է


Այսօր Տեր Եսայու գլխավորած Մայր Աթոռի (ապա) տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն Կտրիճ Ներսիսյանը վեհարանում ընդունել է Գուգարաց թեմի հոգևորականներին։ Բանն այն է, որ Կտրիճը հիմա սուր արտահայտված ախտաբանական վախեր ունի, որ իր դեմ կարող են հրաժարականի պահանջով դուրս գալ թեմերում ծառայող հոգևորականները և նման վախերի սուր նոպաների բռնկման ժամանակ իր մոտ՝ հավատարմության երդում ստանալու համար հրավիրում է թեմերի հոգևորականներին։


Հարկ է հիշեցնել, որ Գուգարաց թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի հլու՝ կամակատար, ընդդիմադիր մեդիաններում իր բացառիկ տգիտությամբ հաճախակի «փայլող» վնասիկ մականունով Հովնան չեպիսկոպոս Հակոբյանն է։ Արժե հիշեցնել, որ ըստ մամուլում արդեն հրապարակված տեղեկությունների Հովնանը երբեք եպիսկոպոս չէր դառնա եթե Միշիկ Սերժիկի Մինասյանի հետ սիրեցյալի մտերմությամբ կապերով հայտնի չլիներ։


Հանդիպման ընթացքում Կտրիճ Ներսիսյանը ծեր աղվեսի շողոքորթությամբ փորձել է սիրաշահել քահանաներին և անդրադարձել է իր հրաժարականի պահանջներին, փորձելով թե չքմեղանալ և թե տեղի ունեցողը ներկայացնել որպես հակաեկեղեցական արշավ։ Ուշագրավն այն է, որ թեմի քահանաներից մեկը՝ Տեր Գրիգորիսը հարցրել է կտրիճ ներսիսյանին, այդ դեպքում ինչո՞ւ Կտրիճը քահանաներին հրավիրելու փոխարեն չի հրավիրում լրատվամիջոցներին և ազատ, թափանցիկ պայմաններում չի անդրադառնում բոլոր հարցերին։ Լրագրողների և ասուլիսի անուն լսել չցանկացող կտրիճի մոտ միանգամից համարյա ընկնավորության հասնող ցայտնոտ է սկսվել։


Փրփրոտած, լորձը բերանից ծոր տվող Կտրիճը չկարողանալով պատասխանել, հակադարձ հարցով նախահարձակ է եղել. «այ օրինակ դու, եթե Փաշինյանը քո եկեղեցի պատարագի գա, դու իմ անունը պատարագի ժամանակ կհիշատակես թե՞ ոչ», որին քահանան ուղիղ դրական պատասխան չի տվել, որ այո կհնչեցնի։ Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Կտրիճը ողջ ընթացքում իր թարախ ժայթքող հայացքով նայել է Տեր Գրիգորիսի վրա։ Հետո փորձել է թեմայի մեջ մտնել և իր «անձնազոհ կրծքով Կտրիճին պաշտպանել» Հովնան Հակոբյանը, հարձակվելով Տեր Գրիգորիսի վրա, թե իբր Տեր Գրիգորիսը չի հակադարձել Լոռվա մարզպետի այն պնդումին «թե բոլոր հոգևորականներն անբարոյական են», ինչին էլ Տեր Գրիգորիսը պատասխանել է, որ տեղյակ չէ այդ պնդումից։


Այսօրվա հանդիպումից հաստատապես կարող ենք հետևեցնել, որ Կտրիճը վախ և ատելիւթյուն ունի լրատվամիջոցների նկատմամբ։ Լրատվամիջոցների նկատմամբ այդ տեսակ արհամարհական վերաբերմունքը փաստում է այն մասին, որ կտրիճը խնդիր ունի ճշմարտության հետ առերեսվելու, որ Կտրիճի միակ հենարանը մնացել են Հովնանների նման տգետները և իրեն հանցաշխարհի պարագլխի տեղ դրած բայց իրականում շարքային սրբապիղծ Արշակի նմանները։ Եթե ոչ Կտրիճի նախաձեռնությամբ ուրեմն հենց լրատվամիջոցների նախաձեռնությամբ արժե, որ հրապարակային խոսքով, առանց խուսանավելու հնարավորության և ծեծված՝ ոչինչ չասող արտահայտություններից անդին, Կտրիճը ներկայանա հայ հանրության դատին։ Հանրության դատին Կտրիճին ներկայացնելու գեղեցիկ առիթ կարող է լինել առանց ժամանակային սահմանափակումների, առանց նախապես արձանագրված հարցերի շրջանակի և առանց լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի մի մամուլի ասուլիսը։


Ի դեպ Կտրիճ Ներսիսյանը 2001 թվականին իր մանկապիղծ եղբորը՝ եZZրասին Մոսկվայի թեմի առաջնորդ կարգելիս մի մամուլի ասուլիս ունեցել է։