Երիտասարդին թիրախավորել, որ խոսում է իրադարձության մասին, որի ժամանակ պարզապես ծնված չի եղել. մարդ են փնտրում՝ թիրախ դարձնելու համար. ՔՊ ԵԿ խորհրդի քարտուղար
ՔՊ Երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար Մելանյա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հա, այսինքն՝ շատ նորմալ է 17 տարեկան երիտասարդին, ով նոր է իր կյանքի, կարիերայի և, ինչու չէ, նաև քաղաքական ոլորտում առաջին քայլերն անում, թիրախավորել՝ որպես «փաստարկ» օգտագործելով այն, որ նա խոսում է մի իրադարձության մասին, որի ժամանակ պարզապես ծնված չի եղել։ Տպավորություն է, որ մարդ են փնտրում՝ թիրախ դարձնելու համար։ Ստեղ ասում են՝ «Քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես տեսնում»։
Ի դեպ, երիտասարդների մեծ մասը այսօր դեռ քաղաքական և պետական ոլորտների նկատմամբ մեծ հետաքրքրություն չունի, և անընդհատ փորձում ենք այդ ոլորտները դարձնել ավելի գրավիչ ու հասկանալի նրանց համար։ Իսկ այդ ֆոնին երիտասարդին լռեցնելը, վախեցնելը կամ նսեմացնելը ուղղակի չի ստացվելու։
Երիտասարդներ ջան, քաղաքականությամբ զբաղվելը ընկալեք որպես հնարավորություն՝ ծառայելու պետությանը, հզորացնելու այն ու բերելո՛ւ ՆՈՐ ՄՇԱԿՈւՅԹ։ Իսկ ովքեր փորձում են ամեն լավ երևույթն անգամ ներկայացնել վատ համատեքստում՝ հավատացեք, դա իրենց սովորած միակ «մեթոդն» է (տառապանքը փորձ ունի):)