ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ողջունում է արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը ծրագրվում է իրականացնել Dell և NVIDIA ընկերությունների համագործակցությամբ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս քայլը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացումը և միաժամանակ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային ու ներդրումային հարաբերությունների զարգացման գործում։
Հիշեցնենք, որ Firebird ստարտափը ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը՝ Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու համար, ինչը ենթադրում է Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագծի իրականացում՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության շրջանակում։