Պետք է քոչարյանիզմի 10-ամյակի ամեն օրվա, ամեն գործարքի մասին ֆիլմ հանել, որ մատղաշ սերունդն էլ տեսնի, թե ինչերի միջով է անցել Հայաստանը․ Սաֆարյան

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քոչարյանահպատակ սույն երիտասարդը 2019թ․-ից սկսած մարտի 1-ի քրեական գործով դատաքննության ժամանակ դատարանի մոտի մասսովկայի ակտիվից էր։ Հետը ևս այլոք կային, որոնք կասկածյալներ էին / են իմ վրա կատարված հարձակման քրեական գործով։

 

Հայտնի է նաև դատավոր Աննա Դանիբեկյանին «ուղեկցելու» գործով։ Մի պահ հայտնվեց ազատազրկման վայրում, բայց այնտեղի անցուդարձից, պատահած-չպատահածից չպատմեմ՝ խնայելով իրեն․․․

 

Այնքան «ուղեկցեցին» Աննա Դանիբեկյանին, որ Դանիբեկյանն էլ մարտի 1-ի գործը բարեհաջող ուղեկցեց դեպի այնտեղ, որտեղ գտնվում է հիմա․․․

 

2 օր է Քոչարյաններն ու քոչարյանականները չեն հանգստանում մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումներից, որը անցավ գեր-գեր մակարդակով, որին նաև ես էի մասնակցում։ Ու բրավո կազմակերպիչներին։ Այդ օրվանից Քոչարյանների ու քոչարյանականների քունը կտրվել է․․․ Անանուն, աննկար, անհայրենիք պրոֆիլներով թպրտում են տեսանյութերի տակ, թլկտում, սմքած դոշերը ու երակները փրթում, քանի որ ՄԻԵԴ որոշումը վիճակ է փոխել ու նաև հրաշալի շրջանակ տվել արարքների ու մեղադրանքի վերաորակման համար․․․ Գիտեն մոտալուտ վտանգը, որ հնարավոր էն խորհրդարանական ընտրություններ էլ չձգեն․․․

 

Ծանր են տարել ոչ միայն ԱԺ-ում ելույթս, այլ նաև Civic.am-ին տվածս հարցազրույցս, որտեղ հարցնում էի՝ «Լևոն, ո՞ւր ես, ինչի՞ չկաս այստեղ մարտի 1-ի քո նեթֆլիքսյան դոկումենտալկայով․․․ Ինչ ես ասում՝ մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանը, Սեդան ու ես էինք կազմակերպել երեխու կոշիկ թափահարելով, թե ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ պապայի բուրգը»․․․ Իսկ Լևոնը չկար ու չկար։ Չգիտեմ էլ՝ Հայաստան խմբակցության կին պատգամավորների թիկունքո՞ւմ էր թաքնված, թե՞ տանը․․․

 

Ու ոչինչ չփրկեց․ ոչ ֆեյքերի գրոհը, որ Տամբովներից տարախվող արհեստական բանականությամբ պատրաստված լակոտություններն ու մանր լածիրակությունները․․․

 

Ու իբր՝ ինձ չեն պատասխանում, այլ ԱԺ լսումներում ելույթ ունեցող երիտասարդին, ով մարտի 1-ին 1 տարեկան է եղել․․․ Աղդամի զեյնաբը քոքած բայաթի են կանչում՝ ինչպե՞ս է հնարավոր այդ ժամանակ նոր ծնված կամ չծնված երիտասարդը խոսի մարտի 1-ից․․․

 

Ի դեպ, երիտասարդի ելույթից վառված են շատերը, քանի որ հույսները քոչարյանիզմը չտեսած սերունդն է, որ քշեն տանեն տեղամասեր՝ քվեարկելու «վոյինի օգտին»։ Հենց հիմիկվանից պետք է քոչարյանիզմի 10-ամյակի ամեն օրվա, ամեն գործարքի մասին ֆիլմ հանել, որ մատղաշ սերունդն էլ տեսնի, թե ինչերի միջով է անցել Հայաստանը ու ինչպես նա զոհասեղան բարձրացրեց Արցախն ու Հայաստանը, և միայն Հայաստանին փրկել հնարավոր եղավ․․․

 

Բոլոր այլընտրանքային ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իմանան մեկ բան․ քոչարյանականների, սերժականնների խաղադրույքը նոր սերնդի վրա, որն այդ 20-ամյակի մղձավանջը չի հիշում կամ չի տեսել։ Քոչարյանասերժականները ավագ սերնդին հակառակում համոզելու մեծագույն խնդիրն ունեն։ Հետևաբար չափազանց հաջողված եմ համարում ԱԺ-ում ելույթ ուեցող այս երիտասարդի /որին չեմ ճանաչում/ խոսքը։ Նաև հրաշալի է, որ երիիտասարդները պատմեն ու դատապարտեն այդ ազգակործանների արհավիրքները երիտասարդներին։ Երիտասարդների հետ պետք է խոսեն նաև երիտասարդները։ Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը և մնացած ոճրագործությունները պետք է դատապարտի նաև դրանք բարեբախտաբար չտեսած նոր սերունդը։ Նրանք էլ պետք է կարմիր գիծ անցկացնեն անցյալի ու ապագայի միջև։

 

Ու դրանից հետո միայն աղդամի բոշեքին կմնա զեյնաբն ու ուզբեկլը քոքելը, բայաթի կանչելը․․․

 

Լավագույն  դեպքում կարող են Սիրուշոյին կանգնեցնել տաբուրետկի վրա, որ պրեգոմեշի․․․