Մարդկանց մասին մտածողը թքած ուներ ողջ Հայաստանի էլեկտրական ցանցերի ու դրա բաժանորդների վրա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ մարդկանց մասին մտածելու գովազդային արշավին և զուգահեռ ամիսներ առաջվա տեսանյութ վերահրապարակել, որում Սամվել Կարապետյանը հստակ ասում է, որ թքած ունի ՀԷՑ-ի և բոլորի վրա:


«Մարդկանց մասին մտածողը թքած ուներ էդ մարդկանց լույսի վրա։


Թքած ուներ ողջ Հայաստանի էլեկտրական ցանցերի ու դրա բաժանորդների վրա։


Հաջորդիվ նման հիմարություններ տարածելուց, հուսով եմ, երկար-բարակ կմտածեն»,- տեսանյութին կից գրել է Չախոյանը: