ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ զրուցել ենք Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակի,
ընդդիմության մանիպուլյացիաների և ներքաղաքական զարգացումների մասին։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության
հայտարարությունները հիմնականում մանիպուլյացիոն են, որովհետև հատկապես հիմնական համեմատականը դրան նախորդող ՏԻՄ
ընտրությունների հետ է լինում, Գյումրիի ընտրություններում լրիվ այլ պատկեր էր, բայց
հիմա նրանք այնպիսի համեմատականներ են անցկացնում, այնպիսի բաներ են ասում, որ էդ նույնը
որևէ կերպ իրենց տրամաբանության մեջ Գյումրիի վրա չէր կարող տեղավորվել, և հետևաբար
սրանք միանշանակ մանիպուլյացիաներ են, երբեմն էլ շատ տգեղ։
«Հասարակության մեջ փորձում են
տպավորություն ստեղծել, որ իրենք էլիտիստական մի հատվածի կամ մտածելակերպի, սրտի իշխանության
թեկնածուներն են, այսինքն՝ քամահրանքով են խոսում, որ գյուղացիներն ընտրեցին, իսկ քաղաքաբնակ
բնակչությունը մեզ է ընտրել, էսպիսի բաժանումներ են անում։ Եվ սա իհարկե առաջին դեպքը
չէ։ Մենք տարիներ շարունակ տեսնում ենք, թե ինչպես են իրենք պարբերաբար վիրավորում
ժողովրդին, իրենց պոտենցիալ ընտրողին, ընդհանրապես նրանց, ում համար իրենք պատրաստվում
են գալ և ծառայել, անընդհատ փորձում են էդ բաժանումները դնել և միևնույն ժամանակ փորձում
են իրենց բոլոր մեղքերը բարդել նաև ՔՊ-ի վրա»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև այն տեսակետի մասին,
որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները կարող են նպաստել Կտրիճ Ներսիսյանի հեռացմանը,
պատգամավորն ասաց, որ նույնիսկ եթե Վաղարշապատի ընտրություններն այս արդյունքը չգրանցեին,
միևնույն է՝ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, որովհետև դա այլընտրանք չունի։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան