Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ից

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:


Որոշմամբ կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի, ինչպես նաև օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը: