Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով Տավուշում է:
Կանգառներից մեկը ժամանակակից ենթակառուցվածքներով կառուցվող Կողբի բուժական ամբուլատորիայի շինհրապարակն էր:
Նախարարը տեղում ծանոթացել է աշխատանքներին, շինավարտի վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Սահմանամերձ համայնքի՝ ամբողջովին նոր չափորոշիչներով կառուցվող ամբուլատորիան կվերազինվի նաև ժամանակակից բուժսարքավորումներով:
Այն կսպասարկի կցագրված 3600-ից ավելի բնակիչների: