ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում․ Զախարովան ունի իր բացատրությունը, թե ինչպես

Հայաստանին գրեթե բացահայտորեն խրախուսում են հետևել Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին՝ եվրաինտեգրման երկու հակագովազդի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին ժամանակներս թափ է հավաքում։


«ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում՝ դրամաշնորհների, քաղաքական ճնշման և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով` պարտադրելով նեոլիբերալ քաղաքականություն և ձգտելով խթանել ռուսաֆոբ տրամադրությունները հասարակության մեջ»։