Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել Չինաստանից, որոնք Հայաստան կհասնեն 2026 թվականի առաջին կիսամյակում։ Դրանց կանխավճարն արդեն փոխանցվել է։
Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր տրոլեյբուսի արժեքը 96 մլն դրամ է։ 12 մետրանոց տրոլեյբուսները կկարողանան տեղափոխել շուրջ 85 մարդ, դրանք հագեցած կլինեն ծալովի թեքահարթակներով` անվասայլակներով մարդկանց համար:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստում Ավինյանը նաև հայտնել էր, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս, դրանք պետք է ձեռք բերեն մեկ խմբաքանակով։ Մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում: