Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղազախստանում անցկացվող «Silk Way Star» երաժշտական նախագծի եզրափակիչ համերգը նշանավորվել է խորհրդանշական դրվագով։
Ադրբեջանից ժյուրիի անդամ, երգչուհի Սամիրա Էֆենդին բարձր է գնահատել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանի ելույթը՝ նրան շնորհելով առավելագույն՝ 12 միավոր։ Գնահատականից հետո Էֆենդին բեմից հնչեցրել է խաղաղության ու բարեկամության ուղերձ՝ ասելով․ «Թող ամբողջ աշխարհում լինի բարեկամություն, ես քեզ 12 միավոր եմ տալիս»։
Այնուհետև Սարո Գևորգյանն ու Սամիրա Էֆենդին գրկախառնվել են՝ ստեղծելով մի պահ, որը մեծ արձագանք է ստացել հանդիսատեսի շրջանում։ Այդ ջերմ վերաբերմունքը ընկալվել է որպես փոխադարձ հարգանքի, արվեստի միավորող ուժի և մշակութային երկխոսության գեղեցիկ խորհրդանիշ։