Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր Ժնևում ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կմիանան խաղաղ ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Շվեյցարիա է մեկնել նաև Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի աշխատակից Բյորն Զայբերտը, որը ներկայացնելու է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը։
The Washington Post-ի տվյալներով՝ ԵՄ պատվիրակությունը բերել է բացատրական նյութ, որը ներառում է մի շարք խիստ հակափաստարկներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղ նախաձեռնության վերաբերյալ։
Փաստաթղթում առանձնացված են երեք հիմնական կետեր, որոնք, ըստ եվրոպական կողմի, պահանջում են լուրջ վերանայում։