Ամփոփվել են Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։


Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866


Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58


Ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924


Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535


Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200


Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4700


Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31528


Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝  5


Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533


Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695


Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688


Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132


Ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքի ստացած քվեները՝

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 10051 քվե

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 295 քվե

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1241 քվե

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝440 քվե

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե


Անճշտությունների գումարային չափը՝ 23


Այսպիսով, մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 19 մանդատ


«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ


«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 2 մանդատ