Երևանում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 23-ին` ժամը 23։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․Նժդեհի փողոցում:

 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։43-ին։ Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան` մասամբ։