Կտրիճ Ներսիսյանը սրում է իրավիճակը․ նա ընդդիմադիր գործունեություն է ծավալում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ զրուցել ենք ամեն կիրակի վարչապետի մասնակցությամբ պատարագների, Կտրիճ Ներսիսյանի՝ վեհարանից հեռանալու և ներքաղաքական իրավիճակի մասին։


Նրա խոսքով՝ իրենք յուրաքանչյուր կիրակի ներկա են լինում պատարագի, և հետո ականատես ենք լինում գործողությունների, որը հանգեցնում է նրան, որ կարգալույծ եղած անձը որոշում է կարգալույծ անել այդ օրը պատարագ մատուցած քահանաների կամ եպիսկոպոսների։


«Կտրիճ Ներսիսյանի առաքելությունը եկեղեցում ժողովրդի հոգևոր առաջնորդությունն է, և ինքը պետք է բերի խաղաղություն, հանդես գա բարություն սերմանելու առաքելությամբ, այնինչ մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որ նա պառակտման, բաժանման գործողությունների է տանում՝ հնարավորինս սրելով, նաև մտնելով քաղաքական դաշտ։ Այս պահին նա զբաղված է ընդդիմադիր քաղաքական հայացքներով գործունեությամբ»,- ասաց պատգամավորը։


Մանավազյանը նաև ասաց, որ հիմա Կտրիճ Ներսիսյանը թող  կողմնորոշվի, ինքը զբաղվում է եկեղեցականներով և ժողովրդի հոտով, բայց ինքը չի կարող զբաղվել, որովհետև որերորդ ամիսն է՝ մենք իրեն մի հարց ենք ուղղել, թող ասի՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, և այդ պատասխանը հստակ պետք է հնչի, բայց դրա փոխարեն իր ուղերձները կոնկրետ ընդդիմադիր հայացքներով են, և կոնկրետ որևէ պատասխան չի հնչում։

    

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան