Իրանագետ, փորձագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․
Խաղաղության
մասին երկրորդ անընդունելի թեզը՝ «ով
էլ լիներ, սենց խաղաղություն կունենայինք» պնդումն է։ Քանի որ սա ոչ այնքան
իշխանության քննադատություն է, որքան նորից՝ խաղաղության գործընթացի արժեզրկում,
սրան էլ եմ ուզում անդրադառնալ։
Էս փուլում խաղաղության մասին խոսելու հնարավորություն ունենք, որովհետև
-2022-ին ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու չենք մերժել ԵՄ-ի՝ քաղաքացիական դիտորդական առաքելության գալը Հայաստան֊Ադրբեջան սահմանին պարեկություն անելու,
-2023-ի դեկտեմբերին Հայաստանի իշխանությունները չեն խորշել երկկողմ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ,
-2024-ի գարնանը չեն վախեցել սկսել սահմանազատման գործնթացը Տավուշից,
-2024-ից սկսած քննարկել են, բանակցել հարաբերությունների կարգավորման մասին երկկողմ փաստաթուղթը,
-2024-ից ներկայացրել ու բոլոր հնարավոր գործընկերներին մանրամասն ներկայեցրել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունը տարանցիկ ճանապարհներ հատկացնելու,
-2025-ին
ու նախորդիվ էլ փորձել են Թուրքիայի հետ ուղիղ խոսելու առիթները բաց չթողնել,
-2025-ի
օգոստոսին համաձայնվել են Վաշինգտոնի առաջարկած փոխգործակցությանը,
-ողջ այս ընթացքում ակտիվ աշխատանք են տարել Իրանի հետ՝ հարևան երկրի ունեցած մտավախությունները փարատելու,
֊ողջ այս ընթացքում քաղհասարակության ու հատկապես վերլուծական դաշտի ներկայացուցիչները չեն վախեցել խոսել իրար հետ։
Հիմա, բոլոր այս քայլերը դավաճանություն ու աղետ համարողները, բոլոր այս քայլերը տապալել փորձողները, բոլոր այս քայլերի վերաբերյալ վերամբարձ ու ծաղրական հումորներ անողները, պնդում են, որ իրենք էլ կարող էին սենց խաղաղություն բերել։
Եղած խաղաղ փուլը բոլորովին էլ կատարյալ չի ու զերծ չի մեծ ու փոքր ռիսկերից, ու դժվար է ասել այլ իշխանության պարագայում ինչպիսի իրադրություն կլիներ, բայց նույնիսկ սա չէինք ունենա, եթե ԴՈՒՔ լինեիք իշխանության։
Շարունակեք ծաղրել` էս օրերին էլ նրանց, որ Բաքվում, ադրբեջանական մամուլին տված հարցազրույցներում Ձեր պատկերացրած թեմաներով չեն խոսել. Բայց մտքներովդ հանկարծ չանցնի, որ եթե տարիներ առաջ երկխոսությունը լիներ ու թեկուզ կանաչապատման ու ճարտարապետության մասին լիներ, կարող ա և ամեն բան այլ ելք ունենար։