Աբսուրդը Ձեր դատվելը չէ, այլ դատարկ գրպանով նախագահ դառնալը և կարճ ժամանակում միլիարդների, կղզու տեր դառնալն է․ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերումներ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի դահլիչում արված հայտարարություններից և գրել.


«Հանգի՛ստ դատվեք, պարո՛ն Քոչարյան։


Աբսուրդը Ձեր դատվելը չէ, աբսուրդը դատարկ գրպանով նախագահ դառնալն ու կարճ ժամանակում միլիարդների, առանձնատների, բիզնեսների, կղզու տեր դառնալն էր»: