Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիական կինոյի ամենանշանավոր դերասանուհիներից մեկը՝ Բրիջիթ Բարդոն հոսպիտալացվել է Տուլոն քաղաքում։
Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Var-Matin թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հոկտեմբերին թերթը հաղորդել էր, որ դերասանուհին երեք շաբաթ անցկացրել է Տուլոնի մասնավոր հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է լուրջ հիվանդության պատճառով: Հիվանդության կոնկրետ դեպքը չի բացահայտվել: