Հայկական լրագրությունը շարունակում է իր ողբերգական անկումը. Ռուբինյանը՝ թերթերից մեկի հրապարակման մասին

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Նոր աչքովս ընկավ, որ Հայաստանի վատագույն թերթերից մեկի` Հրապարակի խմբագիր Արմինե Օհանյանը ՔՊ ընտրողներին անվանել է արցախցիներին, սյունեցիներին, լոռեցիներին ատող, վախկոտ, անհավատ և «հայրենիքի կորստի պահին տունը պարսիկներին, թուրքերին ու ադրբեջանցիներին ծախել պատրաստ» մարդիկ:


Ես, իհարկե, չեմ զարմանում, քանի որ ատելությունից կուրացած այս կոնտինգենտի մոտ ժողովրդին վիրավորելն ու պիտակավորելն արդեն ավանդույթ է դարձել:


Իսկ բոլոր` նույնիսկ ընդդիմադիր, իմ տեսանկյունից շատ վատ քաղաքական ուժերին ընտրող մեր քաղաքացիները նորմալ, հայրենասեր մարդիկ են, որոնք կարող են տարբեր կերպ տեսնել հայրենիքի ապագան:


Բոլոր տեսակի թերթեր կարդացող մեր քաղաքացիներն էլ են նորմալ մարդիկ: Նույնիսկ Հրապարակ կարդացողները:


Իսկ մարդկանց ըստ իրենց քաղաքական հայացքների դասակարգելն ու պիտակավորելը պարզապես անմտություն է:


Հայկական լրագրությունը շարունակում է իր ողբերգական անկումը: