Տեքստի սերուցքը լավագույնս բնութագրում է «Հրապարակի» քաղաքական հովանավորներին. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Պարզվում է՝ «Հրապարակ» օրաթերթի քաղաքական հովանավորները պատրաստվում են 2026-ին ձայն տալ ՔՊ-ին։


Չե՞ք հավատում։


«Հրապարակի» խմբագիրը տեքստ է գրել և ներկայացրել իր պատկերացմամբ 2026-ին ՔՊ-ին ձայն տալ պատրաստվող քաղաքացուն.- «Վախկոտ է, անհավատ, պատրաստ է ողջունել եկեղեցին խելացի անասնագոմ դարձնելը, չի տխրի, եթե Հայաստանը տարածքներ կորցնի...»։


Եվ ահա տեքստի այս սերուցքը, իմ ընկալմամբ՝ լավագույնս բնութագրում է «Հրապարակի» քաղաքական հովանավորներին։


Իսկ եթե լուրջ՝ հարյուր հազարավոր քաղաքացիներին վախկոտ ու անհավատ անվանող խմբագիրը իրապես արժանի է իր թերթի քաղաքական հովանավորներին, նրանք էլ արժանի են իրեն։ Մենակ մեր ժողովուրդը էս բոլորին արժանի չէ»։