Ամբողջ ժողովուրդն անգրագետ է, միայն դուք ու ձեր Քոչարյանը, Սարգսյանն ու ռուսաստանցի գործարարն եք գրագետ․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ՔՊ-ականներն ու նրանց կողմնակիցները հեքիաթներ, հավանաբար, չեն կարդացել, երբ փոքր էին»,- գրում է մինչև վերջերս «Ազատության» լրագրող, այժմ քոչարյանամերձ NEWS.am տեղափոխված Ազա Բաբայանը և շարունակում է հիմնավորել, որ մեր ժողովուրդն «ինքն իրեն հիմարի տեղ է դրել»:


Հա, ժողովուրդ ջան, մենք բոլորս անգրագետ ենք: Ամբողջ ժողովուրդն անգրագետ է, միայն դուք ու ձեր Քոչարյանը, Սարգսյանն ու ռուսաստանցի գործարարն եք գրագետ:


Այնքան գրագետ եք, որ չեք հասկանում, որ չի կարելի վիրավորել ու պիտակավորել մի ամբողջ ժողովրդի:


Հայկական լրագրության ողբերգական անկումը շարունակվում է