Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում է, որտեղ կայացել է հանդիպում Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։
Ինչպես հայտնել է դեպարտամենտը, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող հարցեր։ Վրացական կողմը հայ գործընկերներին տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ միջազգային մայրուղիների զարգացման վերաբերյալ։
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Անդրադարձ է եղել ճանապարհաշինության ոլորտում փորձի փոխանակման հարցին։