Տեր Սահակ քահանա Գալստյանի հետ
զրուցել ենք Արշակ Խաչատրյանի վերաբերյալ եպիսկոպոսաց ժողովի որոշման, Կտրիճ Ներսիսյանի
հեռացման և վերջինիս ու իր համակիրների կողմից եկեղեցում տիրող իրավիճակի մասին բարձրաձայնող
հոգևորականներին թիրախավորելու մասին։
Նա նշեց, որ Արշակ Խաչատրյանի
վերաբերյալ կազմվեց հանձնաժողով, և այդ հանձնաժողովը հարց դրեց, որ համացանցում հայտնված
այդ տեսանյութը, որում առկա էր սրբապղծություն, ըստ քահանայի՝ Արշակ Խաչատրյանի կյանքից
մի փոքրիկ դրվագ է։
«Օրեր առաջ այս հանձնաժողովը
փորձեր արեց հարցը բարձրացնելու, բայց Կտրիճ Ներսիսյանը եպիսկոպոսներին ասել էր՝ եթե Արշակ Խաչատրյանին հեռացնենք, եկեղեցին կքանդվի։ Աբսուրդ
մի բան, որ կարող էինք լսել Էջմիածնից։ Ուղղակի նրանք շաղկապված են ոճիրներով և իրար
դեմ ունեն կոմպրոմատներ»,- ասաց տեր Սահակը։
Նրա խոսքով՝ շատ զեղծարարություններ
միասին են արել՝ ֆինանսական, ճարտարապետական բաժիններում, շինարարության մեջ փողերի
լվացում, սրբությունների օտարում, Մայր Աթոռի տոտալ թալան, խաբել են բարերարներին տասնյակ
տարիներ և գրպանել են միլիոնավոր դոլարներ, և այս բոլորի մասին Արշակ Խաչատրյանը տեղյակ
է։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան