«Ուզում եք կռվել և կորցնել ևս 50-60.000 մա՞րդ, թե՞ ինչ-որ բան անել հիմա». Թրամփը՝ Ուկրաինայի տարածքային զիջումների և 28-կետանոց ծրագիրը 22 կետ դարձնելու մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության 28-կետանոց ծրագիրը կրճատվել է և դարձել 22 կետ: Նա այս հայտարարությունն արել է Air Force One նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփվելիս։


Լրագրողները խնդրել են Թրամփին մեկնաբանել որոշ հանրապետականների պնդումները առ այն, որ սկզբնական 28-կետանոց ծրագիրը եղել է չափազանց «բարենպաստ» Ռուսաստանի համար։


«Դա ծրագիր չէր: Դա հայեցակարգ էր: Եվ այդտեղից նրանք (ենթադրաբար՝ խոսքը բանակցողների մասին է) վերցրել են 28 կետերից յուրաքանչյուրը, այնուհետև կրճատել մինչև 22: Դրանցից շատերի դեպքում գտնվել են լուծումներ և իրականում՝ շատ բարենպաստ: Կտեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից»,- ասել է Թրամփը:


Նա նաև հայտարարել է Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների անհրաժեշտության մասին՝ հղում անելով Ռուսաստանի առաջխաղացմանը ռազմաճակատում։


«Նայեք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում. եթե տեսնեք, ամեն ինչ շարժվում է մեկ ուղղությամբ [ռազմաճակատում]։ Այնպես որ, արդյունքում այս հողը առաջիկա մի քանի ամիսներին կարող է գրավել Ռուսաստանը։ Դուք ուզում եք կռվել և կորցնել ևս 50.000-60.000 մա՞րդ, թե՞ ուզում եք ինչ-որ բան անել հիմա»,-