Ապօրինի պահվող թմրամիջոցներ են հայտնաբերվել. Գյումրու 31-ամյա բնակիչը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի 31-ամյա բնակիչը պատրաստում, օգտագործում և ապօրինի պահում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:


 

Նոյեմբերի 25-ին` ժամը 8:28-ին, Լիսինյան փողոցում նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Վերջինս հայտնել է, որ հայնաբերվածը «Խիմկա» տեսակի թմրամիջոց է, խորդանոցում ևս ունի պահած մարիխուանա, ինչը պատրաստ է ներկայացնել:


 

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվել է ընդհանուր 41 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։


 

Ըստ տանտիրոջ` կանեփը քաղել էր Ղարիբջանյան գյուղին հարակից դաշտերի վայրաճ բույսերից: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են: