Կտրիճ Ներսիսյանը պետք է դադարեցնի եկեղեցամարտ արշավը և պետք է սկսի հավաքել իրերը. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի շարք եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը, որով պահանջվում է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:


«Զորակցությունս եմ հայտնում այսօր հայտարարությամբ հանդես եկած եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին. նրանք են եկեղեցու իրական պաշտպանները:


Կտրիճ Ներսիսյանը պետք է դադարեցնի եկեղեցամարտ արշավը և պետք է սկսի հավաքել իրերը»,- գրել է Ռուբինյանը: