ԵՄ-ն անում է ամեն ինչ՝ «ուկրաինական կարգավորումը խափանելու համար». Գրուշկո

Եվրամիությունն անում է ամեն ինչ՝ «ուկրաինական կարգավորումը խափանելու համար», TACC գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։


Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ «եվրոպական էլիտաները, նախևառաջ ԵՄ ղեկավարությունը Եվրոպան կործանարար ճանապարհով են տանում»։


«Մենք տեսնում ենք, որ բոլոր առանցքային խնդիրներում, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հարցում, ԵՄ-ն ակնհայտ ռազմականացման ճանապարհ է որդեգրել»,- նշել է Գրուշկոն։


Ռուսաստանի փոխարտգործնախարարի պնդմամբ՝ չնայած խաղաղության մասին հռետորաբանությանը, ԵՄ բոլոր արտաքին քաղաքական քայլերն ու գործողությունները «ուղղված են [ուկրաինական] խնդրի խաղաղ լուծումը վիժեցնելուն»։