Կտրիճ Ներսիսյանը վաղուց կորցրել է կառավարումը, բայց չի գիտակցում. դուրս արի եկեղեցուց և ծառայիր քեզ վճարողին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մի շարք եպիսկոպոսների ստորագրած հայտարարությունը, որով պահանջվում է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:


«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կորցրել է կառավարումը, բայց դեռ չի գիտակցում: Բարձրաստիճան հոգևորականները հասկացել են, թե ով է իրականում Կտրիճը և ինչ ճանապարհով է տանում հոտը: Հավատացյալ ժողովուրդը հաղթելու է ընդդիմադիր գործիչ Կտրիճին:


Օլիգարխների հովանավորությամբ ժողովրդի վստահությանն արժանանալ չես կարող, դուրս արի եկեղեցուց և ծառայիր քեզ վճարողին:


Հույս ունեմ, որ մնացած եկեղեցականները ևս կհետևեն այս օրինակին»,- գրել է պատգամավորը։