Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։
Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, Երևանի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների՝ տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների արդյունքում։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է առավել խստացված ձևաչափով։
Բոլոր դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։