Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի նիստը հնարավոր չի եղել գումարել Տեր Նավասարդ արք. Կճոյանի, Տեր Աբրահամ արք. Մկրտչյանի, Տեր Վազգեն արք. Միրզախանյանի, Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, Տեր Գևորգ եպս. Սարոյանի բացակայության պատճառով:Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Միաժամանակ հայտարարվել է, որ Արշակ Խաչատրյանի հարցի քննության համար առաջարկվել է հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։