«Դեպի խաղաղություն այս շատ արագ ճանապարհը ձեռնտու չէ Ուկրաինային»․ Կալլաս

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ խաղաղության արագ կնքումը չի բխում Ուկրաինայի շահերից։


«Ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է հասկանանք. այս շատ արագ ճանապարհը ձեռնտու չէ Ուկրաինային։ Մենք իսկապես պետք է կենտրոնանանք Ռուսաստանի կողմից զիջումների վրա, որոնք, անկասկած, ժամանակ են պահանջում»,- ասել է նա։


Կայա Կալլասը նաև դժգոհություն է առաջացրել մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների մոտ՝ կապված սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցում Բելգիայի դիրքորոշման վերաբերյալ իր արտահայտությունների հետ։


Քննարկումների ընթացքում նա աջակցել է Ուկրաինային ռուսական միջոցների գրավի դիմաց վարկեր տրամադրելու գաղափարին, ինչին Բրյուսելը նախկինում առարկել էր։


Աղբյուրները նշում են, որ Կալլասը կտրուկ ձևով հարցրել է, թե «ինչո՞վ է այդպես անհանգստացած Բելգիան» և ինչպես Ռուսաստանը կարող է բողոքարկել նման որոշումները։