Այվազովսկու «Փրկվածները» կտավը վաճառվել է ռեկորդային 4.19 միլիոն ֆունտ ստեռլինգով

Sotheby's աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» նկարը վաճառվել է 4,188 միլիոն ֆունտ ստեռլինգով: «Փրկվածները» նկարչի ամենամեծ կտավներից մեկն է (195 × 266 սմ), որը երբևէ հայտնվել է շուկայում:


1878 թվականին թվագրված նկարը վերջին անգամ Sotheby's-ում վաճառվել է 2004 թվականի ապրիլին:


Մինչև 2021 թվականը նկարը Ֆաբերժեի թանգարանի սոցիալական ցանցերում նշվում էր որպես թանգարանի հավաքածուի մեջ գտնվող Այվազովսկու հինգ նկարներից մեկը:


Իր թեմատիկայով «Փրկվածները» կարելի է համեմատել Այվազովսկու գլուխգործոց «Իններորդ ալիք»-ի հետ, որը նկարել է 1850 թվականին: Երկու նկարներն էլ պատկերում են ծովում փոթորկի հետևանքները: Նրա 1870-ական թվականների նկարներում այս թեմատիկայով մի շարք նկարներ կան, որոնք պատկերում են փրկվածներին նավակի մեջ։ Դրանց թվում են «Փոթորկալից ծովերը» (1872, Հայաստանի ազգային պատկերասրահ) և «Ծիածանը», որոնք երկուսն էլ զգալիորեն փոքր են «Փրկվածները» նկարից։


Նախկինում Այվազովսկու ամենաթանկ վաճառված նկարը եղել է «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի տեսարանը», որը վաճառվել է 2012 թվականին Sotheby's աճուրդում՝ 3,2 միլիոն ֆունտ ստեռլինգ.։ 


Հովհաննես Այվազովսկին 19-րդ դարի ամենահայտնի ծովանկարիչնրից է, ով իր կյանքի ընթացքում ստեղծել է ավելի քան 6000 գործ, որոնց մեծ մասը պահպվում է տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: