Նոյեմբերի 28-ի առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բնակարանում՝ Կիևի կառավարական շրջանում: Այս մասին առաջինը հաղորդել է «Ուկրաինսկա պրավդան»։
Լեհաստանի պաշտպանության
նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելու Վարշավայի
ռազմավարությունը «մնում է անփոփոխ, քանի որ այնտեղով է անցնում Լեհաստանի անվտանգության
սահմանը»։
Միևնույն ժամանակ նա
ընդգծել է Ուկրաինայում հակակոռուպցիոն քաղաքականության թափանցիկության անհրաժեշտությունը։
«Մենք սպասում ենք պարզաբանումների»,-
ասել է Կոսինյակ-Կամիշը։
Երմակի բնակարանի խուզարկության
առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսյեն էլ «ՌԲԿ-Ուկրաինա»-ին
տված մեկնաբանության մեջ ասել է, որ «ԵՄ-ն ուշադիր կհետևի» իրավիճակին։