Նարեկ Մկրտչյանը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ է հանդիպել․ քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, փոխանցում են դեսպանությունից։


 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։


 



Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և, դրա շրջանակներում, ընդգծվել են համագործակցության հնարավորությունները»,-նշվում է հաղորդագրության մեջ։