SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են նոյեմբերի 28-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հրազենային վնասվածքներով տեղափոխված «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ Դավիթ Իսպիրյանը ինչ ախտորոշմամբ և որտեղից է տեղափոխվել:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Դ. Իսպիրյանը հրազենային վնասվածքը ստացել է Թբիլիսյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և նա հիվանդանոց է ընդունվել «որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: