Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 15 մլն 563 հզր 53 ՀՀ դրամի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։