Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ։


Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։


Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: