Անձրև, ձյուն և մերկասառույց. իրավիճակը ՀՀ մի շարք ճանապարհներին

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր թույլ ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:


 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

 


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։